29/01/2019 13:28
Գործող հիմնը չունի այն ուղերձները, որոնք ես կուզենայի. Լիլիթ Մակունց
Հայաստանի օրհներգի փոփոխությունը պետք է կատարվի հանրային լայն քննարկումների արդյունքում, այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։
Նշենք, որ ՀՀ օրհներգը փոխելու անհրաժեշտության մասին խոսել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հիմնը պետք է հստակ ուղերձներ ունենա հանրությանը, ոգին բարձրացնող լինի», - ասաց Լ.Մակունցը՝ նշելով, որ գործող հիմնը իր մոտ հարցեր է առաջացնում և չունի այն ուղերձները, որոնք կուզենար լինեին։
Մանրամասն՝ տեսանյութում: