Ես ամեն օր եմ մտածում Իոսիֆ Աղաջանովի չապրած տարիների մասին և ցավ ապրում, Մհերը՝ նույնպես. Զարուհի Մեջլումյան (Տեսանյութ)

30/01/2019 14:50

Ես ամեն օր եմ մտածում Իոսիֆ Աղաջանովի չապրած տարիների մասին և ցավ ապրում, Մհերը՝ նույնպես. Զարուհի Մեջլումյան (Տեսանյութ)


1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը դեռևս այս տարվա հունիսին ներման խնդրագիր է ներկայացրել Ներման հարցերի հանձնաժողով, սակայն մինչ այժմ նրա խնդրագրին պատասխան տրված չէ։ Նրա կինը՝ փաստաբան, նախկին լրագրող Զարուհի Մեջլումյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ և ինքը, և Մհերի մայրը միջնորդությամբ միացել են խնդրագրին։

Խնդրագրի քննարկումն իրականացվում է փակ ընթացակարգով։

Aysor.am-ը քրեական գործի մանրամասների, նրանց հարաբերությունների այլ հարցերի շուրջ զրուցել է դատապարտյալի կնոջ՝ Զարուհի Մեջլումյանի հետ։

- Տիկին Մեջլումյան վերջերս Ձեր ծանր հոգեվիճակի մասին գրառումներ էիք անում սոցիալական ցանցում։ Հիմա ինչպե՞ս եք Ձեզ զգում, անցա՞ն այդ տրամադրությունները։

- Անշոււշտ, երբ քեզ թիրախավորում են որպես կնոջ, որպես մոր և որպես մասնագետի, նվաստացվում և ոտնահարվում են իրավունքները, ցանկացած անձի համար կարող է դժվար լինել։ Հոգեվիճակը դեռ մնում է նույնը։ Շատ է ատելությունը, շատ է թշնամանքը ուղղորդված, կարծես մեկ կենտրոնից կառավարվում է, այդ տասնյակ ֆեյքերը, որոնք լծվել էին այդ գործին, հմուտ վարպետի պես կատարում էին իրենց աշխատանքը։ Ատելության քարոզ է տիրաժավորվել, գեներացվել է թշնամանքի սերմանում՝ կապված իմ՝ դատապարտյալի կին լինելու կարգավիճակի հետ։

- Ի դեպ, դուք դիմել էիք ոստիկանություն և քրեական գործ չհարուցվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Դուք, որպես մասնագետ, ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին։

- Ես պնդում եմ, որ հանցակազմեր կային՝ առնվազն երեք հոդվածով՝ հոգեկան ծանր տառապանք, անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիություն հանդիսացող տեղեկատվության հավաքում, պահում և հրապարակայնեցում և նաև խտրականություն է դրսևորվել՝ կարգավիճակով պայմանավորված, եղել է դիսկրիմինացիա։ Մենք կբողոքարկենք քրեական գործը կարճելու մասին որոշումը։ Բայց նաև դեռևս առկա է Մհեր Ենոքյանի դիմումը Գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին։

- Ի՞նչ հիմքերով։

- Նույն հիմքերով նա ևս քրեակատարողական հիմնարկից ուղարկել է հաղորդում հանցագործության մասին, որն ուղղվել է գլխավոր դատախազին։

- Տիկին Մեջլումյան, ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ։ Արտահո՞սք էր Ներման հանձնաժողովից, թե՞ այլ բան պատահեց։

- Այո, պետական մարմինները կոչված են քաղաքացու իրավունքները պաշտպանելու։ Մենք փորձել ենք գնալ բացառապես իրավական ճանապարհներով։ Տարիներ շարունակ այդ մեխանիզմները չեն աշխատել։ Հեղափոխությունից հետո հույս արթնացավ, որ կաշխատեն նաև այն մեխանիզմները, որոնք սևով սպիտակի վրա գրված են։ Ցմահ դատապարտյալների դեպքում, գիտեք, որ անօրինական կերպով տաբուի տակ է դրված եղել և ներման ինստիտուտը, և պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը, և անգամ հիվանդության հիմքով պատժի կրումից ազատ արձակումը։ Մհերը չունի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմ, ինչպես մնացյալ ցմահ բանտարկյալները, պայմանավորված ոչ բռնի, հուսահատ փախուստներով։ Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար ժամկետը հետաձգվել էր մինչև 2028 թվականը։ Մենք վիճարկել էինք այդ բոլոր որոշումները և դատական համակարգում չտեսնելով փոփոխություններ, այս անգամ փորձեցինք ներման ճանապարհով գնալ։ Ի վերջո Մհերը գրեց այդ ներման խնդրագիրը՝ նշելով, որ ազատության մեջ թերևս կունենա լայն հնարավորություններ հասնելու արդարացման դատավճռի։ Բայց տեղի ունեցավ այն, ինչի հետևանքը տեսնում ենք։ Դռնփակ նիստում քննարկվող տեղեկատվությունը հասանելի դարձավ բոլորին։ Տարօրինակ կերպով մենք մինչև օրս չգիտենք՝ պատասխանը դրական է, թե բացասական։

- Հնարավո՞ր է պահանջեք ծառայողական քննություն անցկացնել՝ պարզելու՝ ինչպես է արտահոսք եղել։

- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին մենք ահազանգել ենք, այնտեղ դիմում ունեմ, որն արդեն իսկ ուղղվել է Գլխավոր դատախազություն և արդարադատության նախարարություն։ Այո, պետք է քննություն իրականացվի և տեսնենք, թե ինչպես է այդ արտահոսքը տեղի ունեցել։ Տվյալ դեպքում, ես լիազորված լինելով Մհեր Ենոքյանի անունից, պնդում եմ, որ ոչ ինքը, ոչ մեր ընտանիքը չի տալիս իր համաձայնությունը, որպեսզի այդ տեղեկատվությունը փոխանցվի որևէ երրորդ կողմի, այդ թվում՝ տուժող կողմին։ Այսպես է եղել տարիներ շարունակ։ Չգիտես՝ ինչու տարիներ շարունակ Մհեր Ենոքյանի դեպքում մենք գործ ունենք խտրականության հետ։ Մենք պետք է տեղեկացվենք այն ժամանակ, երբ կայացվի վերջնական որոշում՝ հաստատման կամ մերժման տեքսով։ Սա այն է, ինչ ենթադրում է ներման ընթացակարգը։ Սա իրավահարաբերություն է, որը կատարվում է դատապարտյալի և պետության միջև, այստեղ իրավունքի կրողը դատապարտյալն է, իրավունքի իրացնողը՝ պետությունը։ Որևէ այլ սուբյեկտ այստեղ չկա։

- Տեսակետ կա, որի համաձայն, առանց տուժողների իրավահաջորդների հետ քննարկումների, առանց նրանց կողմից ներման, Ներման հանձնաժողովը դատապարտյալին չի կարող ներել։

- Կա 94 ցմահ դատապարտյալ։ Ցանկացած մեկը ունի ներման իրավունք։ Իմպերատիվ նորմը ասում է՝ 20 տարի անց դատապարտյալը կարող դիմել ներման իրավունք ստանալու համար։ Մենք ուզենք, թե չուզենք, ցավով եմ սա ասում, բայց քրեական դատավարությամբ, տուժողների կողմի իրավունքը ավարտվում է դատավճռով։ Դրանից հետո պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված կարող է կողմը իրազեկվել, իսկ ներման ընթացակարգում, սա պետության միանձնյա որոշումն է, որը շեշտում եմ, անհատական իրավական ակտ է։ Տարիներ շարունակ այդ ներումները լինում էին Սերժ Սարգսյանի կողմից յուրայինների հանդեպ և այժմ ձայն հանողները այն ժամանակ որ պաշտոնյաներ էին, ձայն անգամ չէին հանում։ Սա տարօրինակ է ինձ համար, սա նշանակում է, որ օրենքի առջև բոլորը հավասար չեն։ Մհեր Ենոքյանի պարագայում չի նշանակում, որ անձը պետք է ենթարկվի նման խտրականության միայն նրա համար, որ ինքը փորձել է օգտվել իր իրավունքից։

- Տիկին Մեջլումյան, և լրագրողական մասնագիտական շրջանակները, և տուժողի իրավահաջորդները պնդում են, թե լրագրողական էթիկայի խախտում է տեղի ունեցել. դուք ամուսնացած լինելով, գրել եք Մհեր Ենոքյանի մասին։ Կասե՞ք որևէ բան այս կապակցությամբ։

- Ոչ։ Նման բան չկա։ Լրագրողական էթիկայից խոսող անձինք թող տեսնեն՝ ինչպես է էթիկան խախտվել, երբ տիրաժավորվել է ատելության խոսք, երբ արյունոտ կադրեր, սեքս... Ես կարծում եմ, որ լրագրողական էթիկայի մասին պետք է նման դեպքերում խոսվեր և ոչ թե այն դեպքում, երբ Զարուհի Մեջլումյանը 2013-ից հետո արդեն հետաքննություն չի հրապարակել։ Մյուս բոլոր գործերով կարող եք տեսնել հետաքննություններ։ «Հետքի» հետ համատեղ մենք հետաքննություն ենք արել ցմահ դատապարտյալներ Սողոմոն Քոչարյանի, Արթուր Մկրտչյանի գործերով։ Իսկ այստեղ ի՞նչ են տեսնում լրագրողական շրջանակները։ Մհեր Ենոքյանի գործով, շեշտում եմ, ես հետաքննություն անում եմ ինը տարի շարունակ, այդ նյութերը տրամադրել եմ իրավապաշտպաններին, փաստաբաններին։  Այդ նյութերից չորսը դարձել է դատական կոպտագույն սխալի հիմք, որով դիմել ենք դատարան, այլ բան է, որ Վճռաբեկ դատարանը չի տեսել քրեական գործի վերաբացման հիմք։ Այն, որ այս քրեական գործերը Հայաստանում չեն վերաբացվում, չի նշանակում, որ դատական սխալներ չկան։ Դա նշանակում է, որ դրանք հմտորեն կոծկվում են, շրջանցվում են, որովհետև պետությունը չի ունեցել առաջնահերթություն անդրադառնալու այդ քրեական գործերին։ 90-ականներին դատական սխալներ կատարելու մեծ հիմքեր կային՝ խորհրդային պատժողական քաղաքականություն, դատախազական ամուր վերահսկողություն։ Շատ են եղել դատական սխալները՝ իրեղեն ապացույցների հետ կապված խնդիրներ, ապացույցների թույլ բազա, երկու ամսում նախաքննություն, ընդամենը երկու դատական նիստով մահապատժի դատավճիռ։

- Դատական սխալների պարագան, այսինքն, չեք բացառում։

- Այո, իհարկե։ Դատական սխալներն առկա են։ Այդ գործը ամբողջությամբ, ողնուծուծով դատական սխալ է ինքնին ...

- Դուք ուսումնասիրել եք գործը, կա՞ն հիմքեր վերաբացելու, գտե՞լ եք դրանք։

- Այո, իհարկե։ Հիմքեր գտել եմ, որոնցից չորսով վիճարկել ենք, բայց դա դեռ չի նշանակում, որ նոր հիմքեր չկան։ Մենք նորից աշխատելու ենք։ Իհարկե, դա շատ դժվար պրոցես է։ Մենք հասանք նրան, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքով ամրագրվի ու մեզանում ևս պահպանվեն իրեղեն ապացույցները և ոչ թե ոչնչացվեն։ Ինչի՞ մասին է խոսքը, երբ Մհեր Ենոքյանի գործով իրեղեն ապացույցները նույնիսկ դատարան չեն բերվել, բայց այնուամենյանիվ դրվել են դատավճռի հիմքում։ Սա կոպտագույն խախտում է, որովհետև մենք գիտենք, որ դատավճռի հիմքում կարող են դրվել այն ապացույցները, որոնք հետազոտվել են դատարանում։ Ամեն անգամ այդ գործը կարդալուց ես ինչ-որ մի բան գտնում եմ ինձ համար, որոնք իրավաբանության հետ աղերս չունեն։ Համենայնդեպս, 2-րդ կուրսի քրեական իրավունք ուսումնասիրող ուսանողը ձեզ կասի, որ սա դասագրքային նմուշ է։ 4 անգամ փոփոխվել է ցուցմունքը, այն միակ ցուցմունքը, որը դրվել է քրեական գործի հիմքում։

- Տուժող կողմին նյարդայնացնում են ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի հայտարարությունները իր անմեղ լինելու մասին։ Վերջերս նրանք նաև հայտարարեցին, որ Ենոքյանը փսիխոպատ է ու պետք է դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել նրան։

- 23 տարի առաջ քննված, ավարտված... մարդը իր տարիքից ավելի պատիժ է կրում. 20 տարեկանում դատապարտվել է, և դատապարտման 23-րդ տարին կլրանա շուտով, հուլիսին։ 43 տարեկան է ու իր արդար դատաքննության իրավունքի համար պայքարել է մշտապես։ Այդ պիտակավորումները զգայական դաշտից են, ես որպես երկրորդ կրթությամբ իրավաբան, փորձում եմ զգացմունքները դնել մի կողմ, խոսել փաստերից։ Մհեր Ենոքյանը միշտ պնդել է, որ դատական սխալ է տեղի ունեցել, միշտ վիճարկել է դատական ակտը, չի հասել հաջողության, փորձում է օգտվել իր մեկ այլ իրավունքից։ Հիմա էլ գրում են, որ պետք է լինի մեղքի ընդունում։ Ոչ, այդպես չէ։ Ես ուզում եմ, որ տերովների ու անտերների կծիկը քանդվի Հայաստանում, ուզում եմ, որ ուժեղների ու թույլերի հասարակություն չլինի, այլ պետական մարմինները իրացնեն մարդու իրավունքը՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքներից, օրենքներից և ոչ թե տեսնեն՝ որ կողմն է ազդեցիկ, որ կողմն է թույլ։ Լավ, դատապարտյալ է իր համար, վեցերորդական տիպի անձ է, դատապարտյալի կինը ով է և կարող ենք նրան անվանարկել (հեգնում է-հեղ.), իսկ այ պրոֆեսորի ընտանիքին չի կարելի սպառնալ, չի կարելի տեղեկատվություն չտալ։ Էդպես չէ։ Մենք ապրում ենք իրավական պետությունում. եթե 90-ականներին արատավոր երևույթները նորմալ էին, ապա այսօր պետք է նորմ չլինի։ Պետք է հարգվեն բոլորի իրավունքները հավասարաչափ, խտրական մոտեցումը, օրենքի ոչ միատեակ կիրառումը պետք է դատապարտվի պետական մարմինների կողմից և նաև հասարկության։

- Վերաբացման Ձեր բազմաթիվ փորձերը հանդիպում են արգելապատնեշի, չի ստացվում։ Հնարավո՞ր է ինչ-որ փուլում Մհեր Ենոքյանը ներում խնդրի տուժող կողմից, ազատվի այս ամենից։

- Մհեր Ենոքյանը և ես մշտապես Աղաջանովների ցավը խորապես համարում ենք մեր ցավը։ Սա ողբերգական պատմություն է, որի երկու կողմերում ենք մենք, բայց միևնույն է, ցավը նույնական է նաև մեզ համար։ Սա թող չդիտվի ինչ-որ ասված խոսք։ Ես ամեն օր եմ մտածում Իոսիֆ Աղաջանովի չապրած տարիների մասին և ցավ եմ ապրում՝ որպես մարդ, որպես քաղաքացի, որպես մայր։ Նույնը՝ Մհերը։ Նա ուղղակի ասում է՝ այդ օրը չլիներ, Իոսիֆը կենդանի կլիներ, ես բանտում չէի լինի։ Սա ողբերգական մի շղթա է, որին նա անդրադարձել է և իր գրքերում, և հոդվածներում, և անգամ ներման խնդրագրում այս տողերը կան։ Մհերը միշտ ասում է՝ ներողություն է խնդրում, որ միգուցե վախից չի կարողացել կանխել հանցագործությունը, բայց ներողություն խնդրել մի բանի համար, որն ինքը չի արել, ինչպե՞ս կարող է անձը։ Սա է ամբողջ խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ Այսօր, 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում Այսօր, 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան Այսօր, 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի Այսօր, 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի Այսօր, 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան Այսօր, 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել

Տվյալ բաժնի վերջին նյութերը