30/01/2019 17:09
Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը. Փաշինյան
Ալիևի հետ հանդիպումը բանակցություններ չեն, լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում մտքերի փոխանակություններ: Կոռեկտ չէ, չեմ կարող բառացի ասել՝ ես այսպես ասեցի, նա՝ այնպես ասաց», - ասաց նա:
Հարցին՝ կա՞ նախաձեռնություն սկսել բանակցությունները, Փաշինյանն ասաց, որ այդ հարցը ԱԳ նախարարների քննարկման օրակարգում է գտնվում.
«Պարոն Ալիևի հետ հանդիպմանն ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են աշխատում այդ ուղղությամբ, համանախագահների հետ միասին րեկոմենդացիա կներկայացնեն, կորոշենք», - ասաց նա:
Անդրադառնալով «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզին՝ վարչապետն ասաց. «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»: