30/01/2019 11:55
Արցախի հիմնախնդիրը կարող է վերածվել Ռուսաստանի ներգրավվածությամբ լայնածավալ ռազմական հակամարտության. ԱՄՆ հետախուզություն
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսը՝ ելույթ ունենալով ամերիկյան Կոնգրեսում, հայտարարել է, որ չի բացառում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի լուրջ սրացում:
«Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը դեռ չափազանց սրված է և կարող է Ռուսաստանի ներգրավվածությամբ լայնածավալ ռազմական հակամարտություն հրահրել», - ասել է նա: Այդ մասին գրում է «Московский комсомолец»-ը: