30/01/2019 12:31
Տնտեսությունը և հեղափոխությունը տարբեր ծայրերում են. Արմեն Դարբինյանը՝ վարչապետի խոստացած տնտեսական հեղափոխության մասին
Տնտեսության մեջ ավելի կարևոր է հարատև օրենքի գերակայությունը, վստահությունը բիզնես ոլորտի նկատմամբ, կարծում է նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխություն է խոստանում, Դարբինյանն արձագանքեց.
«Տնտեսությունը և հեղափոխությունը տարբեր ծայրերում են գտնվում։ Այն, ինչ վարչապետը նկատի ունի, ես, բնականաբար, ողջունում եմ, որովհետև տնտեսությանը պետք է խորքային վերափոխում։ Հեղափոխությունը մի քիչ այլ բան է։ Տնտեսությունը խորապես վերափոխման անհրաժեշտություն ունի»։