30/01/2019 13:18
Կարասինը հայտարարել է ղարաբաղյան հարցով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման մասին
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է առաջիկայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև՝ երկու երկրների արտգործնախարարների հանդիպման մասին։
«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները և ցանկություն հայտնել, որ դրանք լինեն շարունակական: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ։ Նոր հանդիպումներն առջևում են և, ինչպես ես եմ հասկանում, տարբեր մակարդակներով՝ երկրների ղեկավարների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Հանդիպումներին պետք է լավ պատրաստված լինեն, որպեսզի լինեն իրատեսական, բերեն իրական արդյունքեր ու առաջընթաց», -այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Նա մատնանշեց միջազգային իրադրության կանխատեսելիության անհրաժեշտությունը ղարաբաղյան խնդրի շուրջ:
«Մենք ընդգծում ենք, որ վերջին ամիսներին հանգիստ իրավիճակը դարձել է բնորոշ։ Բոլոր համանախագահ երկրները միտված են նրան, որ բացառվեն ուժային սցենարը։ Բոլորն են ցանկանում, որ առաջընթացն արագ լինի: Մենք պետք է իրատեսական լինենք ու ապավինենք ողջամտությանն ու բանակցություններին, որն ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միրջև՝ միջազգային հանրության օգնությամբ», - ասաց Կարասինը։