30/01/2019 14:02
Օրենքը պարտադրելու է հանքարդյունաբերական ընկերություններին բացահայտել իրենց իրական սեփականատերերին. Վարդան Գևորգյան
Հանքերի իրական սեփականատերերի բացահայտման հետ կապված մեծ աշխատանք է տարվել, լրագրողներին ասաց նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը:
Նա ընդգծեց, որ օրենքի նախագիծը մշակման փուլում է, շուտով կառավարությունից կուղարկվի Ազգային ժողով և, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի գարնանը:
«Օրենքը պարտադրելու է ընկերություններին բացահայտել իրենց իրական սեփականատերերին: Օֆոշորային ընկերությունները ևս պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին», - նշեց նա:
Անդրադառնալով հանքադրյունաբերական նորմերի ստանդարտներին՝ փոխնախարարն ասաց, որ 12 մետաղական, շուրջ 60 էլ ոչ մետաղական հանքարդյունահանում իրականացնող ընկերությունների տրվել են զգուշացումներ, որոշներն էլ զրկվել են լիցենզիաներից, քանի որ ընդերք օգտագործողները չեն վճարել այն տուրքրեը, որոնք պարտավորված էին վճարել: