30/01/2019 13:26
Կարևոր է կանխատեսելիությունը. Գրիգորի Կարասինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են հայ-ռուսական համագործակցության վերաբերյալ հարցեր:
«Հայաստանի արտգործնախարարի հետ շատ մանրամասն զրույց է տեղի ունեցել, քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետ կապված բոլոր հարցերը, որոնք աստիճանաբար էլ ավելի են զարգանում», - ասել է Գ. Կարասինը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ճիշտ է կանխատեսելիությունը: Երկու կողմերն էլ լավ են հասկանում: Մեզ հարկավոր է կայունություն, բաց գործելաոճ, միմյանց մտքերի ու մտադրությունների հասկացողություն: Մենք համաձայնեցինք սերտ կապեր հաստատել և համակարգել, այդ թվում նաև միջազգային հարթակներում: Մենք համագործակցում ենք և կշարունակենք դա անել », - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը:
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում առաջիկայում առևտրատնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման համար: