30/01/2019 12:12
Պետական համակարգում աշխատավարձերը պետք է սարքենք մրցունակ, որ լավագույն կադրերը չգնան մասնավոր սեկտոր. փոխվարչապետ
Քաղծառայության համակարգի ընդհանուր վերանայման կարիք կա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Դիտարկմանը՝ հավանակա՞ն է, որ կառավարությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա պարգևավճարների չափի մասով, Ավինյանն ասաց.
«Բարոյական կողմի վրա միանշանակ պետք է ուշադրություն դարձնենք, բայց եթե մենք ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը գոնե մասնավոր սեկտորին մոտեցնենք, սարքենք մրցունակ, որպեսզի լավագույն կադրերը ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր»։