30/01/2019 10:43
Բոլթոնն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և Ղարաբաղյան հիմնախնդրի ու հակամարտության կարգավորման հեռանկարները:
Today I spoke with President Aliyev of Azerbaijan. We discussed a number of shared interests, including energy security, security cooperation, and U.S. support for a peaceful resolution to the Nagorno-Karabakh conflict.
— John Bolton (@AmbJohnBolton) January 29, 2019
«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Քննարկվել են մի շարք ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, անվտանգության ոլորտում համագործակցության ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության մասին», - գրել է Բոլթոնը Twitter-ում:
Նշենք, որ ավելի վաղ Բոլթոնը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նա հատուկ ընդգծել էր, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել: