30/01/2019 13:41
Ռուսաստանը շարունակում է աշխատել Հայաստանից ապրանքների համար նոր տարանցիկ միջանցք ապահովելու ուղղությամբ. Կարասին
Մաքսային կարգավորման վերաբերյալ 2011 թվականի ռուս-վրացական համաձայնագրի իրականացումը թույլ կտա Հայաստանից ապրանքների համար տարանցիկ ևս մեկ միջանցք բացել, Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
«Մենք մտադիր ենք իրականացնել մեր պարտավորությունները: Շատ կարևոր է լինելու եռակողմ կոմիտեի առաջին հանդիպումը`Շվեյցարիայի, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նման հանդիպումը տեղի կունենա փետրվարին՝ Ժնևում », - ասել է Գ.Կարասինը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ տարածաշրջանում խնդիրներ կան, առկա են մի շարք պետությունների քաղաքական կարգավիճակի վերաբերյալ տարաձայնություններ, կա Հարավային Օսիայի խնդիր, որտեղով պետք է անցնի միջանցքը:
«Սա նուրբ հարց է, որը մենք կքննարկենք», - նշել է Գ.Կարասինը: