30/01/2019 13:55
Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի հետ աշխատում է առանց որևէ խնդրի
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ աշխատում է առանց որևէ խնդրի:
«Մենք շատ լավ համագործակցում ենք ամերիկացիների և ֆրանսիացիների հետ գոյություն ունեցող կառույցների շրջանակում», - ասել է Գ.Կարասինը Երևանում՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին:
Խոսելով միջնորդների հայտարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության մասին՝ Գ.Կարասինը հայտարարել է, որ պետք է խթանել փոխադարձ վստահությունը, բարդ խնդիրների լուծման խաղաղ ձգտումը: