31/01/2019 21:44
Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին
Аysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրանքին։
«Եզրակացությունը բացասական է», - ասաց մեր զրուցակիցը։
Ավելի վաղ Aysor.am-ի հարցմանն ի պատասխան կառավարությունից ասել էին, որ 1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին:
Հանրապետության նախագահի աշխատակազմը այսօր ստացել էր մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:
Ենոքյանի և Աղաջանովի հարազատների կողմից այս տեղեկության հաստատում կամ հերքում այս պահին դեռ չկա։