31/01/2019 13:54
Հեղափոխությունը չպետք է ավարտվի. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Տնտեսական հեղափոխությունը Հայաստանում մեկնարկել է, այսօր լրագրողներին ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է այն պահից, երբ կառավարությունն ու վարչապետը հաստատել են, որ այլևս բոլորն ազատ են իրենց գաղափարներն ու ծրագրերն իրագործելու հարցում», - ասաց նա:
Տ. Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ծրագրերի իրականացման համար:
«Հեղափոխությունը չպետք է ավարտվի, պետք է շարունակվի և տա արդյունքներ», - շեշտեց նախարարը: