31/01/2019 16:11
Ռոբերտ Քոչարյանը ներկա է վերաքննիչ բողոքի քննությանը
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։ Փոքրիկ ընդմիջման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Քոչարյանը մասնակցում է այս նիստին։
«Բողոքի կեսն արդեն ներկայացրել ենք։ Ռոբերտ Քոչարյանը որևէ հայտարարություն չի արել և բացի այդ, դատարանի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն չի հայտնել», - ասաց Հ.Ալումյանը՝ նշելով, որ հնարավոր է՝ այսօր բողոքի քննությունը չավարտվի։
Փաստաբանը նաև ասաց, որ հուսով են Վերաքննիչ դատարանում, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, բողոքը կքննվի օբյեկտիվ։
Բողոքի քննությունից հետո, սպասվում է, որ ՀՀ երկրորդ նախագահը հանդես կգա հայտարարությամբ։