31/01/2019 18:34
Ռոբերտ Քոչարյանը դատարանում վաղը հայտարարությամբ հանդես կգա
Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարությամբ հանդես չեկավ, լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
«Վաղը պարոն Քոչարյանը կներկայանա դատարան ու հայտարարությունը կներկայացնի», - ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է վաղը դատարանը հեռանա խորհրդակցական սենյակ, Քոչարյանի պաշտպանը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ վաղը աշխատելու երեք ժամ է լինելու, հազիվ թե»։