31/01/2019 22:03
Փաշինյանը հրաժարվու՞մ է բանակցություններից. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը
Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը, հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Երևանը բացառում է «տարածքներ հանուն խաղաղության» բանաձևը:
«Դժվար է հասկանալ պարոն Փաշինյանի տրամաբանությունը։ Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հիմքում հենց հայկական զինուժի դուրսբերումն է Ադրբեջանի գրավյալ տարածքներից», - ասված է հայտարարության մեջ։
«Այդ պահանջը արտացոլված է ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերում, նաև գրեթե բոլոր փաստաթղթերում, որոնք ընդունվել են միջազգային կազմակերպությունների կողմից հակամարտության կարգավորման շրջանակում։ Այդ դեպքում հարց է առաջանում. արդյո՞՚ք չի նշանակում պարոն Փաշինյանի այս դիրքորոշումը, որ նա հրաժարվում է բանակցություններից», - նշված է հայտարարության մեջ։
Հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում Ն.Փաշինյանն ասել էր, որ «մենք չենք կարող քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»: