31/01/2019 13:24
Զախարովա. Ռուսաստանը բարեխղճորեն է կատարում ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը
Ռուսաստանը բարեխղճորեն է իրականացնում իր միջնորդական առաքելությունը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք կատարում ենք մեր միջնորդական գործառույթը բարեխղճորեն: Կարծում եմ՝ նաև որակյալ: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև վերջերս տեղի ունեցած քաղաքական շփումները տարբեր մակարդակներում: Մենք լսել ենք այն կառուցողական գնահատականները, որոնք տվել են հենց մայրաքաղաքներն այդ հարցով: Եվ մենք կարծում ենք, որ դա ճիշտ ուղի է առաջ ընթանալու համար», - ասել է Մ. Զախարովան: