31/01/2019 12:47
Կարասինը հայ-ռուսական համագործակցության արդի խնդիրները քննարկել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդականի հետ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Երևան այցի շրջանակում հանդիպել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի հետ:
«Հայ-ռուսական համագործակցության մի շարք արդիական հարցեր է քննարկվել Գ.Կարասինի և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Ա.Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Գ.Կարասինը Երևանում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և քննարկել նրա հետ առևտրատնտեսական հարաբերությունների օրակարգը:
Գ.Կարասինը նաև խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության թեմային, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: