01/02/2019 10:57
Բաղրամյան 26-ից գողացված հուշադրամները վերադարձվել են. հարցաքննվել է ավելի քան 20 մարդ
Երևանի Բաղրամյան 26 հասցեից հուշադրամներ գողանալու դեպքի առթիվ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Aysor.am-ին այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Նույն օրը՝ հունվարի 30-ին, զննության է ենթարկվել դեպքի վայրը: Նշանակվել է մատնադրոշմային և գենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել է 2 տասնյակից ավելի անձ:
Հունվարի 31-ին նախաքննական մարմին տեղեկություն է ստացվել, որ հուշամեդալները, որոնք առերևույթ գողացվել էին, արդեն իրենց տեղում են։ Նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հուշամեդալաները հունվարի 30-ին գողացած և հունվարի 31-ին վերադարձրած անձի կամ անձնաց ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները: