01/02/2019 16:50
Մենք չենք խառնվում Հայաստանի ներքաղաքական իրավիճակներին. Մերկել
Մենք ոչ մի կերպ չենք խառնվում Հայաստանի ներքաղաքական իրավիճակներին, Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Նա նշեց, թե հարաբերությունները Եվրամիության ու Հայաստանի միջև ավելի ինտենսիվ կդառնան ժողովրդավարական ընտրություններից հետո։
«Շատ ուրախ ենք Հայաստանին աջակցել։ Մենք ունենք լավ հնարավորություն՝ այս հարաբերություններն ավելի զարգացնելու՝ փոխադարձ աջակցություն ցուցաբերելու միջոցով», - նշեց Անգելա Մերկելը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ակնհայտ է՝ Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված։
«Ես չեմ կարծում, որ մենք որևէ խոչընդոտներ կունենանք, որևէ կասկած չկա, որ զարգացումները կշարունակվեն», - ասաց ՀՀ վարչապետը։
Նա ընդգծեց՝ գնդակը ՀՀ կառավարության դաշտում է, ու պետք է առավել արդյունավետ իրականացնեն բարեփոխումները։