01/02/2019 15:40
69 մլն 902 հազար դրամ է կազմել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակիցների պարգևավճարները
2018 թվականի տարեվերջին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության 119 աշխատակիցների տրվել է պարգևատրում` 69 մլն 902 հազար դրամի չափով, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից։
«Աշխատողների ամսական միջին աշխատավարձը կազմում է 44 մլն 932 հազար դրամ», - տեղեկացրին նախարարությունից։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները ևս ստացել են պարգևավճարներ։
Նախարարությունից տեղեկացրին, որ պարգևատրումն իրականացվել է ամսական դրույքաչափի 1.3 գործակցով։
Նշենք, որ տարեվերջյան պարգևավճարների վերաբերյալ նախարարություններին գրավոր հարցումներն ուղարկվել են հունվարի 21-ին։
Մինչ այս պահը պատասխաններ ստացել ենք սփյուռքի, արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, առողջապահության, պաշտպանության, տարածքային կառավարման և զարգացման, կրթության և գիտության, ֆինանսների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից նախարարություններից։
Պատշաճ ժամկետներում պատասխաններ չեն տրվել՝
Մշակույթի նախարարությունից
Գյուղատնտեսության նախարարությունից
Բնապահպանության նախարարությունից
Արտաքին գործերի նախարարությունից
Արտակարգ իրավիճակների նախարարությունից
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։