01/02/2019 11:54
Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մարտի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,15 դոլարով՝ մինչև 61,9 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի մարտի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,44 դոլարով և կազմում 53.79 դոլար մեկ բարելի դիմաց: