01/02/2019 14:47
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կհանդիպի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, Aysor.am-ի տեղեկություններով, փետրվարի 2-ին հանդիպում է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման օրակարգային հարցերից են լինելու կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև փետրվարի 12-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նիստի օրակարգը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության անդամներից արդեն իսկ հանդիպում ունեցել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։