01/02/2019 13:50
Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով ԱԱԾ-ն համապատասխան հայտարարություն կանի. Վանեցյան (Տեսանյութ)
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին իր նախկինում արված հայտարարությանը:
«Ինչ վերաբերվում է իմ հայտարարությանը՝ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին, ապա քրեական գործ կա հարուցված, իրականացվում է քննություն և արդյունքների մասին կլինի համապատասխան հայտարարություն ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից», - նշեց Ա.Վանեցյանը:
2018-ի դեկտեմբերին Արթուր Վանեցյանն ասել էր, որ «Կոնգրես» հյուրանոցը գնվել է ապօրինի ձեռք բերված գումարներով, այդ մասով քրեական գործը հարուցված է փողերի լվացման հատկանիշներով։