01/02/2019 11:25
Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը. Աշոտյան
Այսօր լրատվամիջոցներում անդրադարձ է եղել մեր այցին Գերմանիա, ինչի կապակցությամբ որոշ պարզաբանումների կարիք կա, Facebook-յան էջում գրել է «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«1. Գերմանիան մինչեւ մայիս ամիսը կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։
2. Այցի ընթացքում մենք քննարկել ենք ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։
3. Վիզաների ացատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կարեւոր հարցերից է, եւ այն կմեկնարկի 2020 թվականին։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետք է ավարտի նախապատրաստական բոլոր աշխատանքները։
4. Հանրապետականի լայն միջազգային կապերը շարունակելու են ծառայել երկու հայկական պետություններին եւ հայ ժողովրդին», -գրել է Աշոտյանը։