01/02/2019 16:32
Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել այնպես, որ միայն մեկ կողմ բավարարված լինի. Անգելա Մերկել
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել այնպես, որ միայն մի կողմը բավարարված լինի, այսօր Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը.
«Լեռնային Ղարաբաղի մասով պիտի ասեմ՝ երկար ճանապարհ կա անցնելու, և չի կարող այնպես արվել, որ միայն մի կողմը բավարարված լինի։ Իհարկե, պիտի օգտագործենք նաև Մինսկի խմբի հնարավորությունները», - ասաց Անգելա Մերկելը։