01/02/2019 12:50
2018-ին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5.8%. ԱՎԾ
2018-ին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5.8%, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Սպառողական գներն աճել են 2,5% -ով:
Արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 375 մլն դոլար (աճը՝ 16,4 %):
Արտահանումը աճել է 7,8% -ով` կազմելով 2 մլրդ 411,9 մլն դոլար, ներմուծման ծավալներն աճել են 21,1% -ով՝ կազմելով 4 մլրդ 963,2 մլն դոլար:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 4.3% -ով՝ կազմելով մինչև 1 տրիլիոն 737 մլրդ 685.6 մլն դրամ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7.7% -ով՝ կազմելով 889 մլրդ 708.6 մլն դրամ:
Շինարարության ոլորտում արձանագրվել է 4,5 տոկոս աճ՝ կազմելով մինչև 422 մլրդ 302 մլն դրամ, առևտրի ոլորտում աճը կազմել է 8.7%՝ մինչև 2 տրլն 931 մլրդ 494.8 մլն դրամ, ծառայությունների ոլորտում՝ 18.8% , մինչև 1% տրիլիոն 764 մլրդ 751,2 մլն դրամ:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նախորդ տարի աճել է 0,2% -ով՝ 7 մլրդ 776,9 մլն կՎտժ:
2018 թվականին պետական բյուջեում ՀՆԱ-ի աճը կազմել է 4,5%: Կենտրոնական բանկը կանխատեսում էր տնտեսական աճի 4,7-5,8%: