04/02/2019 12:43
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները կհանդիպեն ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ
Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է, որ նախարարին հրավիրել են խմբակցության անդամների հետ հանդիպման, որի մասին որոշ պարզաբանումներ և տպավորություններ կփոխանցվի հանդիպման ավարտին։