04/02/2019 15:09
«Իմ քայլը» խմբակցությունը կհանդիպի ֆինանսների նախարարին. օրակարգում հարկային օրենսգրքի փոփոխություններն ու պարգևավճարներն են
Փետրվարի 7-ին ֆինանսների նախարարի հետ կհանդիպենք պարգևավճարների հարցը քննարկելու, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ըստ Մակունցի՝ ճիշտ կլինի, որպեսզի ինքնապարգևատրումների ինստիտուտն առհասարակ վերանա:
Նա ընդգծեց, որ Ջանջուղազյանի հետ հանդիպման օրակարգում նաև հարկային օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցեր կլինեն:
«Մենք ինքներս ունենք առանձին դիտարկումներ: Մենք կհնչեցնենք դրանք և կներկայացնենք որոշակի առաջարկներ», - ասաց նա:
Մակունցն ընդգծեց, որ փաթեթը պետք է արտացոլի հանրային և մասնագիտական խմբերի շահերը:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ՝ քննարկելու պարգևավճարների հարցը: