04/02/2019 18:53
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ ժամը 12:00-ից մեկնարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
«Տեղի ունեցավ լիարժեք դատավարություն, բոլոր կողմերին հնարավորություն տրվեց ցանկացած քանակի փաստարկներ ներկայացնել։ Ամեն ինչ քննարկվեց»,- ասաց Հայկ Ալումյանը։
Նա նշեց, որ դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 12։00-ին։
Փաստաբանի խոսքով՝ հարցերը բազմազան են եղել։ Նրա խոսքով՝ դատարանին հետաքրքրել են բանակի օգտագործման վերաբերյալ հարցեր։
Ալումյանն ասաց նաև, թե տեղյակ չէ՝ արդյոք Մարտի 1-ի գործոքվ հարցաքննվե՞լ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մեծ հաշվով դա մեզ չի էլ հետաքրքիր»,- նշեց Ալումյանը։
Փաստաբանն ասաց, թե գործում քննիչի կողմից շատ ցուցմունքներ կան ներկայացված, սակայն Սերժ Սարգսյանի ցուցմունքներն այդտեղ ներկայացված չեն։