04/02/2019 11:02
Մինասի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է (Լուսանկարներ)
Հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը գտնվում է կործանման եզրին Գյումրիի կիսավեր գործարաններից մեկում, տեղեկացնում է Մինաս ավետիսյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջը:
«Որմնանկարը գտնվում է հուշարձանների ցանկում և պահպանվում է պետության կողմից: Բայց փաստացի կարիք կա այն րոպե առաջ փրկելու: «Մինաս Ավետիսյան» մշակույթային հիմնադրամը բազմիցս բարձրաձայնել է սրա մասին, սակայն մինչ օրս միջոցներ չկան: Հիմնադրամը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անցնել վերականգնման աշխատանքներին», - նշվում է թանգարանի ֆեյսբուքյան էջում։