04/02/2019 11:18
Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք և այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժարականն է. Շարմազանով
Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։
Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։
Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։
Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար։
Իշխանությունը,իսկ առավել ևս պետությունը խաղալիք չէ,որ ինչպես ուզես քշես։
Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։ Եվ այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժարականն է», - գրել է նա։