04/02/2019 16:26
Խաղաղության մասին խոսելը հարցականի տակ չի դնում վճռականությունը. ԱԳ նախարար
Խաղաղության մասին խոսելը հարցականի տակ չի դնում վճռականությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը
Դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը երբեք չի քննարկի «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևը, որը Ադբրեջանի ԱԳ նախարարությունը որակեց որպես բանակցություններից հրաժարվելու քայլ, նախարարը նշեց.
«Հայաստանն իր մասով շարունակում է աշխատել»:
Ճշտող հարցին, թե քանի՞ հակամարտող կողմ կա, քանի որ, ըստ Փաշինյանի հայտարարության, ստացվում է, որ Հայաստանը ևս հակամարտող կողմ է, Մնացականյանը կոչ արեց չկպնել բառակապակցություններից՝ նկատելով, որ Հայաստանը բանակցող կողմ է:
«Հայաստանն ունի իր մասը, նա երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով հարցին՝ սպասվո՞ւմ է մոտ ապագայում Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպում, Մնացականյանն ասաց.
«Չշտապենք դեռևս: Շատ էական է, որպեսզի մենք շարունակենք կառուցել գործընկերությունն այնպես, որ կարողանանք արդյունք ունենալ»: