04/02/2019 13:27
Կալիֆոռնիայում օդանավի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հարավում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների թիվը հասել է հինգի: Այս մասին Twitter-ում գրել է Օրինջ շրջանի շերիֆի վարչությունը։
Նախկինում հաղորդվում էր 2 զոհի մասին:
Օդանավն ընկել է Յորբա-Լինդա քաղաի տներից մեկի վրա, ինչի հետևանքով հրշեջ է սկսվել: Cessna 414A երկշարժիչ օդանավը օդ էր բարձրացել Օրինջի օդանավակայանից: