Այնպիսի բաներ եմ տեսել հիվանդանոցում, որ միշտ ասում եմ՝ «Աստված էլ բեթարից ազատի». Անի Քոչարը հաղթահարել է քաղցկեղը

05/02/2019 20:33

Այնպիսի բաներ եմ տեսել հիվանդանոցում, որ միշտ ասում եմ՝ «Աստված էլ բեթարից ազատի». Անի Քոչարը հաղթահարել է քաղցկեղը


«Ձեզ մոտ քաղցկեղ է ախտորոշված». սա բժշկի կողմից արտասանված այն նախադասությունն է, որը դատավճռի է նման ու կարող է վայրկյանների ընթացքում փոխել ողջ կյանքդ: Երևի միայն ամուր կամք ու մեծ հավատ ունենալու դեպքում է, որ անդունդին հայտնված մարդը կարողանում է պայքարել՝ հանուն հարազատի, հանուն զավակի, հանուն ապրելու։

2018 թվականի մայիսի 25-ը լրագորղ, մոդել Անի Քոչարի կյանքում մի նոր փուլ բացեց՝ դժվարությունների, վախի ու դրանց հաղթահարման փուլ։ Վերջին տարիներին Գերմանիայում բնակվող հայ լրագրողն արդեն ճամպրուկն էր հավաքում Հայաստան տեղափոխվելու համար, ու մեկ էլ լսեց անսպասելին, ամենաահավորը՝ դուք քաղցկեղ ունեք...

Հիվանդանոց, քիմիոթերապիաներ՝ սրանք արդեն անցյալում են: Ու թեև արդեն երբեմն անցյալով է խոսում չարաբաստիկ այդ հիվանդության մասին, սակայն զրույցի ընթացքում անգամ հեռավորությունից հասկանում էի՝ ժպիտն ու արցունքը միախառնվում են, նյարդերն ու զգացմունքները, անցանկալի հիշողությունները երբեմն տեղի են տալիս: Միայն թե, բավական էր, որ խոսեր որդու մասին, միանգամից պայծառանում էր, ոգևորվում:

Հավանաբար, հենց որդին է դարձել նրա պայքարելու ու վերածնվելու հիմնական պատճառը:

Aysor.am-ի զրուցակիցն է Անի Քոչարը:

- Անի, ե՞րբ Ձեզ մոտ քաղցկեղ ախտորոշվեց, ինչպե՞ս իմացաք այդ մասին:

- Հիվանդությունն ախտորոշվել է մայիսի 25-ին: Ամեն ինչ պատահաբար եղավ. վատ ինքնազգացողություն ունեի՝ թուլություն, ջերմություն, ցավեր կոկորդի շրջանում, սարսափելի գլխացավ ու ստամոքսի ցավ: Մարմնիս վրա՝ հատկապես վերջույթներին, կապտուկներ էին առաջացել, ինչն էլ ինձ հուշեց, որ արյանս հետ ինչ-որ բան այն չէ: Արյան անալիզ հանձնելուց հետո հենց նույն օրը զանգ ստացա ու ինձ շտապ կանչեցին հիվանդանոց: Տեղում կրկին անալիզներ վերցրեցին ու ասացին, որ ես ինքնուրույն անգամ մեկ քայլ անելու ենթակա չեմ: Անվասայլակ բերեցին, նստեցրեցին ու հայտարարեցին, որ ամեն վայրկյան կարող եմ նույնիսկ կոմայի մեջ ընկնել… Մարդիկ ինձ երբեմն հարցնում են՝ արդյոք միայն արյան անալիզի միջոցով հնարավո՞ր է արյան քաղցկեղը ախտորոշել: Այո՛, հնարավոր է: Իմ դեպքում հենց այդպես էլ եղավ։

- Տևական ժամանակ է՝ անցնում եք դարի չարաբաստիկ հիվանդության միջով: հիմա Ձեզ լա՞վ եք զգում, ի՞նչ փուլում եք:

- Մինչև հոկտեմբերի 17-ը հիվանդանոցում եմ եղել, քիմիոթերապիայի կուրսեր եմ ստացել՝ ժամանակ առ ժամանակ այցելելով տուն: Հոկտեմբերի 17-ից հետո բուժումը տանից եմ շարունակում. դեռևս 11 ամիս դեղորայքային բուժում եմ ստանալու։ Այս պայքարը դեռևս շարունակվում է, այս գրողի տարած հիվանդությունն ընդամենը կարճատև բուժմամբ չի ավարտվում, դեռ երկարատև բուժման կուրս ունեմ անցնելու: Փառք Աստծո, հիմա հիվանդանոցում չեմ, ինչն ինձ համար շատ կարևոր է: Խմում եմ «մեդոսթաուրին» կոչվող մի նորագույն դեղորայք, որը նախորդ տարվանից է կիրառվում: Շատ մեծ հույսեր եմ կապում այդ դեղորայքի հետ, դեռևս մեկ տարի ունեմ այդ կուրսն անցնելու: Առաջ Աստված, հուսով եմ՝ այդ չարիքը վերջնականապես կհաղթահարեմ ու կձերբազատվեմ այդ հիվանդությունից: Իսկ ինչ վերաբերվում է ինքնազգացողությանս, ասեմ, որ ամեն օր Փառք եմ տալիս Տիրոջը, որովհետև կարող էր էլ ավելի վատ լինել: Ես այնպիսի բաներ եմ հիվանդանոցում տեսել, որ միշտ ասում եմ՝ «Աստված էլ բեթարից ազատի»: Փառք Աստծո, լավ եմ, ու հուսով եմ՝ բուժումներից հետո էլ ավելի լավ եմ լինելու:

- Ձեր բուժումն անցնում եք Գերմանիայի Դաշնությունում, որն այսօր այս տեսանկյունից լավագույն բժշկական ծառայությունն է մատուցում: Հետաքրքիր է, ըստ Ձեզ, դա զուտ տեխնիկական հագեցվածությա՞ն արդյունք է, թե՞ նաև գիտելիքի ու վերաբերմունքի:

- Խոսելով Գերմանիայում բժշկական ինստիտուտի մասին, նախևառաջ պետք է ասեմ, որ ամբողջ խնդիրը ֆինանսական հնարավորություններն են: Գերմանիան հզոր, կայացած պետություն է, շատ մեծ ուշադրություն է դարձնում առողջապահական ոլորտին: Բնականաբար, հիվանդանոցները զինված են նորագույն տեխնիկայով, նորագույն դեղորայքներով, ինչն էլ նպաստում է, որպեսզի բուժումն էլ ավելի արդյունավետ լինի: Սակայն ասել, թե Գերմանիայում չեն լինում սխալ բուժումներ կամ սխալ ախտորոշումներ, բժշկական սխալներ, կլինի մեղքի թաքցնում: Այստեղ նույնպես նման բաներ պատահում են, պարզապես՝ առավել քիչ… Նաև, այստեղ բժշկական սիստեմն է բոլորովին այլ: Մարդիկ ունեն բժշկական ապահովագրություն, որն, ի դեպ, օրենքով պարտադրված է: Եթե մարդը չի կարող աշխատել ու անձամբ վճարել իր բժշկական ապահովագրության համար, ապա Գերմանիան սոցիալական երկիր է, և այստեղ անապահով բնակիչների համար վճարում է պետությունը: Այնպես որ, բոլորը հավասարապես պաշտպանված են, ապահովագրված են: Եթե մեկին որևէ բան է պատահում, ապա անպայման այդ ծախսերը հոգում է պետությունը: Հենց այդ պատճառով որևէ բժիշկ կամ բուժքույր քո ձեռքին, գրպանին չի նայում։ Հուսով եմ՝ մի օր մեր երկրում էլ կլինի բժշկական ապահովագրություն, և այն իսկապես նորմալ կգործի, ու մարդիկ, կանգնելով մեծ չարիքների առջև, ինչպիսին քաղցկեղն է, դիալեզն է, շաքարային դիաբեդը և նմանատիպ այլ հիվանդությունները, ստիպված չեն լինի տուն-տեղ վաճառել, պարտքերի տակ ընկնել, այլ պետությունը այդ հարցը կհոգա: Դա շատ կարևոր կետ է: Որպեսզի հասնենք նրան, որ այլևս ոչ մի հայ իր երկիրը չլքի բուժման նպատակով, առողջապահական ոլորտում պետք է արմատական փոփոխություններ արվեն:

- Շատերն այս ախտորոշումն իրենց համար դատավճիռ են համարում: Ձեր դեպքո՞ւմ ինչպես էր, երբ լսեցիք ախտորոշման մասին: Ի՞նչ ապրումներ է ունենում առաջին հայացքից անելանելի իրավիճակում հայտնված մարդը։

- Այո, շատերը երբ լսում են քաղցկեղ ախտորոշումը, դա նրանց համար վերջնական դատավճռի, մահավճռի նման է հնչում: Իրենք իրենց վրա, այսպես ասած, խաչ են քաշում ու մտածում, որ այդ հիվանդությունը բուժվող չէ, ելք չկա, ու իրենց մահվանը քիչ ժամանակ է մնացել: Պատճառն այն է, որ մարդիկ իրենց միջավայրում լսում են, տեսնում են, թե այդ հիվանդության պատճառով ինչքան մահվան դեպքեր են գրանցվում: Բայց հավատացեք՝ ելք կա, հատկապես, եթե քաղցկեղն ախտորոշվել է հիվանդության նախնական փուլերում: Ելք կա, եթե մարդն ապավինում է Աստծուն ու դիմում Նրան՝ հավատը ոչ մի րոպե չկորցնելով ու մինչև վերջ պայքարելով: Դու պետք է հաղթես այդ հիվանդությանը, և ոչ թե՝ հիվանդությունը քեզ: Թեև, երբեմն օրգանիզմներ են լինում, որոնք չեն ընդունում բուժումը՝ ո՛չ քիմիոթերապիան, ո՛չ ճառագայթումը, ոչ մի բան: Այս հիվանդության մասին միանշանակ ասել՝ բուժվող է, կամ բուժվող չէ՝ դժվար է: Այնպես որ, բուժումն անհատական է: Քաղցկեղի ավելի քան 100 տեսակ կա, անգամ արյան քաղցկեղը, որը ես ունեմ (միեոլիդային արյան սուր լեյկոզ), մեկը մյուսից տարբերվող բազմաթիվ տեսակներ ունի:

- Հոգեպես թուլացման պահեր շա՞տ եք ունեցել:

- Այո, ինձ մոտ նույնպես եղել են շատ դժվարին պահեր, օրեր՝ լի արցունքներով, հույզերով, վախերով, մտավախություններով, բայց ես ամեն օր պայքարում եմ դրա դեմ (հուզվում է՝ հեղ.):

- Ձեր հաղթահարած ամենադժվար փուլը ո՞րն էր:

- Հիվանդանոցային փուլն էր: Շուրջ 6 ամիս շատ կարճ դադարներով հիվանդանոցում եմ եղել, ինչն ինձ համար իսկական դժոխք էր: Նախ, ինձ պես կենսախինդ ու ակտիվ մարդու համար ամիսներ շարունակ մի սենյակում փակված մնալն արդեն իսկ շատ դժվար էր: Եվ հետո, փուլեր են եղել, երբ ես միաժամանակ 4 տեսակի քիմիոթերապիա ստանալով՝ ամբողջովին հյուծվել էի, տկար էի, անգամ կարգին խոսել չէի կարողանում, ուտել, քայլել չէի կարողանում: Հավատացեք, զրոյից սովորել եմ ուտել, ծամել, քայլ գցել, աստիճան բարձրանալ ու իջնել: Վերածնվել եմ: Այդ ամիսները հիվանդանոցներում ոչ միայն ֆիզիկապես են դժվարին, այլ նաև՝ հոգեբանորեն: Շատ ընկճված, նեղսրտած ես լինում, չգիտես, թե քեզ ինչ է սպասվում: Ես միայն մեկ բան գիտեի՝ պետք է հաղթահարեի, որովհետև տանն ինձ սպասող ընդամենը 7-ամյա որդի ունեի, ով պետք է իր մայրիկի կողքին մեծանա: Ինձ ապրեցրել է իմ որդին, ինձ ապրեցրել է Տիրոջ նկատմամբ հավատքը: Հավատում էի, որ Տերն ինձ միայնակ չի թողնելու, ևս մեկ անգամ ինձ ապրելու, ստեղծագործելու ու Տիրոջը ծառայելու շանս է տրվելու:

- Գիտնականները պնդում են, որ քաղցկեղի հիմնական պատճառներն են ծխախոտը, անառողջ սնունդն ու քիչ շարժվելը, ու եթե կարողանանք այդ երեք սովորույթներից խուսափել, կխուսափենք նաև չարաբաստիկ հիվանդությունից: Ինքներդ այս երեք վատ սովորություններն ունեի՞ք:

- Թե ինչ են պնդում գիտնականները՝ մեկ բան է, կյանքը՝ բոլորովին այլ բան: Ես վնասակար սովորություններ չեմ ունեցել ոչ միայն հիվանդությունից առաջ, այլ, առհասարակ, իմ ողջ կյանքում: Երբեք ծխախոտ չեմ օգտագործել, ալկոհոլը չեմ չարաշահել, միայն խնջույքներին եմ մի փոքր օգտագործել՝ զուտ շնորհավորելու համար, բայց դա խմել չեմ համարում: Ճիշտ է, սպորտով չեմ զբաղվել, չեմ մարզվել, բայց շարժվել եմ նույնիսկ չափից շատ՝ աշխատանքի բերումով ամբողջ օրը լինելով վազքի մեջ: Քաղցկեղը կարող է բույն դնել յուրաքանչյուրի օրգանիզմում՝ անկախ նրանից, թե ինչպես ես սնվում ու ապրում: Անկանխատեսելի հիվանդություն է սա… Մի պարզ օրինակ բերեմ. արյան իմ հիվանդությունը կոչվում է արյան սուր միեոլիդային չարորակ քաղցկեղ, ինչը, որպես կանոն, ձեռք են բերում այն մարդիկ, ովքեր գործ ունեն ճառագայթային աշխատանքի կամ «բենզոնոլ» տեսակի քիմիական նյութի հետ: Ես իմ ամբողջ կյանքում ոչ առաջինի հետ եմ առնչվել, ոչ՝ երկրորդի: Ու երբ բժշկին հարցրեցի, թե ինչի՞ արդյունքում ես ձեռք բերեցի այս հիվանդությունը, գերմաներենով պատասխանեց՝ «բախտդ չի բերել»: Այ հենց սա է բոլոր հարցերի պատասխանը: Կարծում եմ՝ մեր կյանքում տեղի ունեցող ցանկացած բացասական բան, այդ թվում՝ հիվանդությունները, չարից են։ Հիվադությունները նաև սթրեսների, հոգեկան հարվածների ու վայրիվերումների թողած հետք կարող են լինել: Չէ՞ որ շատ գիտնականներ էլ կարծում են, որ օնկոլոգիական խնդիրները նաև պսիխոսոմատիկ հիվանդություններ են, անմիջական կապ ունեն մարդու հոգեվիճակի, ապրած սթրեսների հետ:

- Առաջին իսկ օրից Ձեր հիվանդության մասին բարձրաձայնել եք, խոսել, պասիվ չեք եղել: Այդկերպ կիսվելով՝ փորձում էիք ինքներդ Ձե՞զ խրախուսել, ոգևորել։

- Իմ հիվանդության մասին բարձրաձայնել եմ մեկ պարզ պատճառով. ախտորոշումիցս ընդամենը օրեր առաջ սոցցանցի իմ էջում հայտնել էի Հայաստան վերադառնալուս մասին, անգամ խնդրել էի, որ ինձ օգնեն որդուս համար Երևանում գերմանական թեքումով դպրոց գտնել: Քանի որ կյանքիս դառը փորձը ցույց է տալիս, որ շատ-շատերը հարմար առիթը բաց չեն թողնում քեզ քարկոծելու ու քննադատելու համար, վստահ էի՝ չվերադառնալու դեպքում սկսելու էին քննադատել ու մեղադրել՝ առանց իմանալու պատճառը: Իսկ չարաբաստիկ ախտորոշումը, բնականաբար, երկարատև բուժման համար ինձ Գերմանիայում էր պահելու… Հետագայում հասկացա, որ իրականում մեծ ծառայություն եմ մատուցում բոլոր այն մարդկանց, ովքեր բախվել են այս խնդրին, իրենք կամ ընտանիքի անդամներից որևէ մեկն ունի այս հիվանդությունը: Մարդիկ «տեղեկատվական վակում» ունեն. հայկական տիրույթում գրեթե չես գտնի մեկին, ով մարդկանց հետ կիսվել, պատմել է իր՝ այս չարիքը հաղթահարելու, վերապրելու մասին: Մարդ, ով իր փորձով կիսվել է մյուսների հետ, ով կարող է մարդկանց օգնել՝ հաղթահարման ուժ ու ուղիներ գտնելու: Հավատացեք, ես հարյուրավոր նամակներ էի ստանում ոչ միայն ապաքինման բարեմաղթանքներով, այլև՝ խորհուրդների ակնկալիքով: Մարդիկ, ովքեր բախվել էին այդ հիվանդությանն ու մեծ կարիք ունեին որևէ խոսքի, քաջալերման, տեղեկատվության։ Ինչ խոսք՝ այդ շոկային իրավիճակում, դաժան այդ օրերին ինձ էլ մեծ ուժ է տվել նաև համացանցային ակտիվ քաջալերանքը, աշխարհի տարբեր երկրներից ինձ համար առ Աստված հնչեցված աղոթքները: Հիմա պետք է ասեմ, որ իսկապես, բոլորիս աղոթքները հասան Աստծուն: Դրա ապացույցն այն է, որ իմ բուժումից շատ կարճ ժամանակ անց, անգամ բժիշկների համար անսպասելի գրանցեցինք մեծ հաջողություն՝ հիվանդությունը սկսեց նահանջել: Այս պահին, չնայած նրան, որ բուժումները շարունակվում են, փաստացի, ես համարվում եմ բուժված, քաղցկեղը հաղթահարած: Թեև ասում են, որ քաղցկեղը 7 տարվա ընթացքում չկրկնվելուց հետո միայն  կարող ես հաղթահարված համարել։ Ինչ վերաբերվում է իմ ակտիվությանը, ապա ասեմ, որ առաջին հայացքից է տպավորություն, թե ես միշտ ակտիվ եմ եղել: Իրականում, հիվանդանոցային 6 ամիսների ընթացքում շատ պասիվ եմ եղել ու ընդամենը 2-3 գրառում եմ արել՝ հետաքրքրվող մարդկանց իրազեկելու, թե ինչ վիճակում եմ։

- Կարոտո՞ւմ եք Հայաստանը:

- Այո, կարոտում եմ Հայաստանը, կարոտում եմ լավ մարդկանց, կարոտում եմ ամեն բան, ինչը կապված է իմ հայրենիքի հետ, իմ հող ու ջրի հետ: Հավատացեք, սրանք լոկ խոսքեր չեն: Երբ մարդն իր հողի վրա է, դա մի այլ տեսակի ուժ ու էներգիա է տալիս:

- Անի, այս ամբողջ ընթացքում ո՞ւմ եք վստահել Ձեր որդու խնամքը: Հիմա նա Ձեզ մո՞տ է:

- Քանի որ ես արդեն տանն եմ, այո, ինձ մոտ է: Հիմա երկու շաբաթը մեկ եմ գնում հիվանդանոց, արյան համալիր հետազոտության եմ ենթարկվում, որպեսզի տեսնեն՝ հիվանդությունը վերադարձե՞լ է, թե՞ ոչ: Նաև ստուգում են, թե ինչպես եմ տանում այն դեղորայքային բուժումը, որը դեռևս շարունակում եմ ստանալ: Բայց այնտեղ չեմ մնում, տանն եմ, որդուս եմ դպրոց ուղեկցում ու դպրոցից տուն բերում: Նա ինձ մոտ է, ամբողջ ընթացքում ինձ մոտ է եղել, միայն հիվանդանոցում գտնվելու ընթացքում է, որ միասին չենք եղել: Ես նույնիսկ հրաժարվեցի այլ քաղաք, էլ ավելի լավ հիվանդանոց տեղափոխվելուց, քանի որ պետք է որդուս կողքին լինեի: Նրա հետ անցկացրած ամեն մի օրը, ամեն մի ժամը, առհասարակ՝ նրա ներկայությունն ինձ միշտ ուժ է տվել, քաջալերել է ու իմաստավորել իմ պայքարը: Անգամ, երբ առանց ցավազրկման ողնաշարից քիմիոթերապիա էին ներարկում ու պունկցիաներ անում, մեկ րոպե անգամ ախ ու վախ չեմ արել: Միայն աչքերս եմ փակել, աղոթել, երազել ու պատկերացրել եմ այն օրը, երբ ես արդեն պատկառելի տարիքում գտնվող մի կին եմ ու որդուս, ով արդեն վայելչակազմ երիտասարդ է, ուղեկցում եմ հանդիսությունների սրահ… Ես հավատում եմ, որ տեսնելու եմ այդ օրը (հուզվում է՝ հեղ.):

- Իսկ Ձեր տղան ինչպե՞ս էր տանում Ձեր բացակայությունները, շա՞տ էր «բողոքում»:

- Ինչ խոսք, որդիս շատ ծանր էր տանում իմ բացակայությունը: Երբ հանդիպում էինք, անմիջապես հարցնում էր՝ այդ ապուշ հիվանդությունը դեռ որքա՞ն է տևելու (ժպտում է՝ հեղ.): Հետաքրքրվում էր՝ ինչո՞ւ եմ հիվանդացել, ե՞րբ պետք է վերջնականապես գամ տուն: Բազմաթիվ հարցեր էր տալիս, այդ թվում նաև՝ արդյոք մահանալու՞ եմ ես այդ հիվանդությունից… Թվում է, թե այդ տարիքի երեխան շատ բան չի հասկանում, բայց ոչ, նրանք շատ զգայուն են: Ինքը կարծում էր՝ եթե դա մի հիվանդություն է, որի պատճառով ամիսներ շարունակ հիվանդանոցում պետք է պառկել, ուրեմն՝ վատ բան է ու դրանից կարող են նաև մահանալ (արտասվում է՝ հեղ.)… Որդուս հետ այդ մասին շա՜տ ենք խոսել, այս ընթացքում նա նույնիսկ մեծացավ ու հասունացավ:

- Հավանաբար, մտածելու շատ ժամանակ եք ունենում: Զղջման պահեր ունենո՞ւմ եք: Ինչի՞ մասին եք ավելի շատ ափսոսում, ինչի՞ համար՝ ուրախանում, ինչը՞՝ կարոտում…

- Մտածելու ժամանակ նախկինում էլ ես միշտ ունեցել եմ, հատկապես՝ գիշերները: Քանի որ անքնությամբ էի տառապում, պառկում էի ու ժամերով մտածում, մինչև աչքերս կփակվեին: Բայց ինչ խոսք, երբ չես աշխատում, օրակարգում շատ անելիքներ չունես ու քո գործը հստակ ինչ-որ բանի վրա կենտրոնանալն է (այս դեպքում՝ առողջության), մտքերդ այլ ուղղություն են ստանում… Այո, զղջման պահեր ունեցել եմ, բայց դա ամենևին չի նշանակում, թե ես համարում եմ, որ սխալ եմ եղել, կամ ինչ որ մեկի նկատմամբ մեծ մեղք ու չարիք եմ գործել: Ուղղակի էլ ավելի մոտենալով, վերադառնալով Տիրոջը, վերանայելով կյանքդ՝ շատ բաների սկսում ես այլ կերպ նայել: Իմ ապաշխարությունից հետո, կարծես, թե վերածնվեցի ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգևոր առումով: Փորձում եմ այլևս այլ կերպ ապրել, միմիայն Աստծո սիրո մեջ ապրել ու անտեսել այն ողջ բացասականը, չարը, որը կարող եմ երբեմն զգալ: Ես ներում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անհիմն, առանց պատճառի, ելնելով ինչ-ինչ ճղճիմ զգացումներից՝ նախանձ, անհանդուրժողականություն, չարություն, կարող են քո նկատմամբ վատ վերաբերմունք ունենալ ու նույնիսկ վատ մեկնաբանություններ գրել: Ներել ու ներում եմ բոլորին, անգամ մարդկանց, ովքեր, թվում է, թե հարազատ էին, բայց անտարբեր եղան, չվախեցան ու չանհանգստացան իմ մահվան մտքից, ինձ կորցնելու գաղափարից: Անգամ մի ջերմ, սփոփող բառ չգրեցին: Բայց, Փառք Աստծո, համընդհանուր սերը, ուշադրությունը, հոգատարությունն իմ նկատմամբ այնքան շատ է եղել, որ կարողանում եմ այն նույնիսկ վերադարձնել մարդկանց: Խնդրում եմ Տիրոջից՝ բոլորին առողջություն տա:

- Ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում, եթե հետ գնայիք ու կրկին ապրեիք մինչև այն պահը, երբ իմացաք հիվանդության մասին:

- Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր կյանքում շատ սխալներ է թույլ տալիս, ու եթե իմաստուն մարդ է ու դասեր է քաղում այդ սխալներից ու վրիպումներից, ապա կարող է դրանք վերանայել, վերափոխել ու այլևս չկրկնել: Որևէ մեկս սուրբ ու անմեղ չենք, անսխալական չենք, այդ թվում՝ նաև ես: Ես ինձ համարում եմ քիչ թե շատ խելացի մարդ, ով սովորում է սեփական սխալների ու սայթաքումների վրա: Շատ բաներ կան, որ գուցե կցանկանայի փոխել, այլ կերպ անել: Շատ մարդիկ կան, որոնց թույլ չէի տա իմ կյանք մտնեն… Բայց հիմա չեմ զղջում, դրանցից միմիայն դասեր եմ քաղում։ Մի բան ասեմ. մինչև հիվանդանոց պառկելը, երբ ինքնազգացողությունս արդեն լավ չէր, բայց չգիտեի, թե ինձ հետ ինչ է կատարվում, արդեն իսկ անկումային տրամադրություններ էի ունենում ու հաճախ մտածում՝ արդյոք կյանքս ճի՞շտ եմ ապրել, ճի՞շտ եմ վարվել, երբ իմ ժամանակի ու առողջության հաշվին այլ մարդկանց համար եմ ուժերս, ռեսուրսներս ներդրել, հասել, օգնել, իրենց համար պայքարել… Պետք է խոստովանեմ, որ հիվանդությունից հետո հասկացա՝ այո՛, ճիշտ եմ արել, եթե կրկին ծնվեի, նույնկերպ կապրեի: Այն, ինչ ես արել եմ, ինձ վերադարձավ լիովին՝ ապացուցելով, որ կյանքն, իսկապես, բումերանգ է, ինչ տալիս ես՝ քեզ է վերադառնում: Որևէ մեկս հիվանդություններից, դժբախտ պատահարներից, հաշմանդամությունից ապահովագրված չենք, ու այն, թե դրանց բախվելուց հետո ինչ ես ստանում, ապացույցն է, թե ինչպես ես ապրել կյանքդ: Այս միտքը ես արտահայտել եմ 10 տարի առաջ, նույնը կասեմ 10 տարի հետո, եթե, Աստծո կամոք, ողջ ու առողջ լինեմ: Ու ես, երևի, ինչ-որ տեղ հպարտանալու առիթ ունեմ…

- Անի, զրույցի ընթացքում Դուք անընդհատ շեշտում եք Աստծո գոյության, օգնության մասին: Դա զուտ հավատքի՞ դրսևորում է, թե՞ զգացել եք Աստծո հայտնությունը Ձեր կյանքում:

- Ես երկու անգամ Աստծուց պատասխան եմ ստացել, տեսիլք եմ տեսել, ու պետք է խոստովանեմ, դժվարությամբ եմ համարձակություն ու ուժ գտել իմ մեջ, որ կարողանամ Տիրոջ՝ իմ կյանքում հայտնության մասին վկայել: Երկուսն էլ հիվանդանոցում է եղել… Թվում է՝ ինչ լավ է, Տերը հայտնվել է քեզ, օրհնված, շնորհված մեկն ես: Այո, դա շատ լավ է, բայց մեկտեղ մեծ վախ կա չհասկացվելու, քարկոծվելու ու քննադատվելու (ժպտում է՝ հեղ.)։

- Թեև սոցցանցի Ձեր էջի միջոցով հաճախ եք շփվում հանրության հետ, ինքներդ լինելով հիվանդության ճիրաններում՝ խորհուրդներ տալիս ու ոգևորում քաղցկեղով հիվանդ բազմաթիվ մարդկանց, այնուամենայնիվ, հիմա, մեր միջոցով ի՞նչ կասեք բոլոր նրանց, ովքեր ևս այդ դժվարին ճանապարհը հաղթահարելու ուղղին են բռնել:

- Բոլոր նրանց, ովքեր բախվել են այս խնդրին, կոչ կանեմ՝ նախ վերանայեն իրենց հավատքը, վերադառնան, էլ ավելի մոտենան Տիրոջը: Մենք աղոթում ենք, մոմ ենք վառում, ու մեզ թվում է, թե հավատում ենք: Բարի գործեր ենք անում ու մեզ թվում է, թե բավական է: Ինչպես որ մոտենում ես ծորակին ու վստահ ես՝ ջուր կխմես ու ծարավդ կհագենա, այդկերպ էլ, երբ աղոթում ես, պետք է հավատաս, որ Տերը հագեցնելու է քո հոգևոր ծարավը: Մարդը հարվածներից չպետք է երես դարձնի Աստծուց, չպետք է քննադատի ու քարկոծի Աստծուն, ասելով, թե նա չփրկեց կամ չպաշտպանեց: Չարը նույնպես քնած չէ, նա նույնպես զգոն է ու հարձակումներ է գործում: Հարցն այն է, թե դու ի՞նչ հավատքով կդիմես Տիրոջը՝ քեզ ողորմալու ու կրկին կյանք շնորհելու: Ես ունեմ այդ հավատքն իմ մեջ, զգացել եմ այդ հավատքի ուժը, այդ հրաշքի իրագործումն իմ կյանքում, երբ անգամ բժիշկներն էին ապշած: Մարդը հավատքով պետք է հաղթահարի հիվանդությանը, առանց Աստծո որևէ մահացու հիվանդություն հաղթահարելի չէ: Բժիշկները հրաշագործներ չեն, նրանք կախարդական փայտիկներ չունեն՝ լինի Գերմանիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, թե մեր համեստ Հայաստանում… Իսկ աշխարհիկ առումով՝ օրգանիզմիդ քիմիաներից ու հյուծվածությունից վերականգնվելու համար պետք է առողջ, էկոլոգիապես մաքուր սննդակարգ: Նաև բազմաթիվ բուժող բուսատեսակներ ու պտուղներ կան, յուղեր ու ձեթեր կան, որոնք օրգանիզմը քայքայած մարդուն օգնում են կարճ ժամանակում վերականգնվելու: Պայքարեք ու մտածեք ոչ թե մահվան մասին, այլ՝ ապրելու:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան