05/02/2019 13:04
Ադրբեջանին իսրայելական անօդաչուների վաճառքի հարցը ԱԳՆ-ն կբարձրացնի ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում
Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է եղել ԱԳՆ-ի օրակարգում, անդրադառնալով Ադրբեջանին իսրայելական անօդաչուների վաճառքին, ասաց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Բարձրաձայնելու ենք այս խնդրի մասին ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում, այս հարցը ևս բացառություն չի լինելու: Պետք է ընդգծենք և մեր միջազգային գործընկերներին մշտապես կրկնենք այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է», - ասաց Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությանը թույլ է տրվել Ադրբեջանին վաճառել անօդաչու թռչող սարքեր:
Հիշեցնենք՝ Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն էր սկսել անօդաչու թռչող սարք արտադրող այն իսրայելական ընկերության դեմ, որի արտադրանքի միջոցով Ադրբեջանը 2017 թվականին ԱԹՍ փորձարկման ժամանակ փորձել էր ռմբակոծել հայկական դիրքերը: