05/02/2019 12:49
Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
Փետրվարի 7-8-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կունենա Տալլին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այցի շրջանակում նախարարը հանդիպում կունենա երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսված է նախարարի հանդիպումը ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ», - ասաց Աննա Նաղդալյանը:
Փետրվարի 16-18-ը նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին:
«Այս համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը», - նշեց ԱԳՆ խոսնակը: