05/02/2019 09:58
«Ժամանակ». Կառավարության կառուցվածքը կօպտիմալացվի փուլային սկզբունքով
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները որոշել են կառավարության կառուցվածքը օպտիմալացնել փուլային սկզբունքով:
Առաջին փուլում չեն նշանակվի նախարարներ, և դրանք կղեկավարեն նախարարի առաջին տեղակալները՝ փաստացի նախարար, հետո դանդաղ, բայց հաստատուն կկրճատեն աշխատակազմը, մինչև որ նախարարությունից այլևս ոչինչ չմնա: Սա արվում է հանրային դժգոհությունը ինչ-որ կերպ մեղմելու նպատակով»: