05/02/2019 14:14
Այսօր «Զանգակ» գրատանը տեղի կունենա հանդիպում բանաստեղծ Հենրիկ Էդոյանի հետ
Փետրվարի 5-ին «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում տեղի կունենա հանդիպում բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ Հենրիկ Էդոյանի հետ։
Հանդիպման ընթացքում կներկայացվի նրա վերջին՝ «Լույսը ձախ կողմից» ժողովածուն, որն ընդգրկում է 2016-2018 թվականներին գրված և նախկինում չհրապարակված բանաստեղծություններ:
Հենրիկ Էդոյանը ստեղծագործում, թարգմանում ու տպագրվում է 1967թ.-ից, 1973թ.-ից դասավանդում է, 1976թ.-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ է, 2010թ.-ից՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ։
2013թ.-ին Հենրիկ Էդոյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։
Նրա հեղինակությամբ լույս են տեսել տասնյակ ժողովածուներ, թարգմանություններ, գրաքննադատական աշխատություններ, նրա բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Չնայած պատկառելի տարիքին՝ բանաստեղծը շարունակում է ակտիվ ստեղծագործել և դասավանդել՝ ընթերցողին ներկայացնելով համաշխարհային պոեզիայի մաս կազմող նոր
բանաստեղծություններ:
Նրա հետ հանդիպումը կկայանա ժամը 19։00-ին։ Մինչ այդ՝ ժամը 18։00-ից բանաստեղծը կշփվի ընթերղոների հետ։