06/02/2019 10:05
«Հրապարակ». ՀԱՊԿ քարտուղարի թեման փակված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրի փոխանցմամբ` այնքան էլ այնպես չէ, թե ՀԱՊԿ քարտուղարի հարցը մեկընդմիշտ լուծված է․ 2-3 ամիս հետո ՀԱՊԿ նիստում (ժամկետները դեռ հայտնի չեն) հարցը կրկին օրակարգ կմտնի:
Բայց չէ՞ որ ՀԱՊԿ անդամ երկրներն արդեն իսկ ասել են, որ պաշտպանում են Բելառուսի թեկնածու Զասին։ «Ոչ, դա ընդամենը փիար ակցիա էր Լուկաշենկոյի կողմից, դա Բատկայի երազանք-ճնշումն էր Պուտինի վրա` ցույց տալու, թե ինչ ազդեցություն ունի ՀԱՊԿ-ում Նազարբաև-Լուկաշենկո տանդեմը, նույնը` ԵԱՏՄ-ում։ Մի մոռացեք, որ Լուկաշենկոն ասել էր` մինչև դեկտեմբեր կլուծվի Զասի հարցը։ Դեկտեմբերն անցավ, հարցը չլուծվեց. այդ փաստաթուղթը ստորագրել են միայն Տաջիկստանն ու Բելառուսը, հարցի քննարկումը կշարունակվի մինչև պաշտոնական նշանակում։
Էտապներ կան, որոնցից չես կարող խուսափել, դա կարող է անգամ վերածվել լուրջ սկանդալի` հաշվի առնելով Ռուսաստան-Բելառուս հարաբերությունների վերջին թնջուկը` «հարկային մանյովրին»՝ 10 միլիարդին առնչվող։ Կողմերից ոչ մեկը չի ցանկանում զիջել, Լուկաշենկոն այդ հարցում ևս բույանիտ արեց, հիմա լուռ հետ է քաշվել։ Բելառուսում այս տարի ընտրություններ են՝ և՛ խորհրդարանական, և՛ նախագահական, Ռուսաստանը կարող է քթից բերել։ Դրա համար է Բատկան լռում։ Այնպես որ` պետք է սպասել, սրանք համալիր լուծման հարցեր են»»: