06/02/2019 12:44
Մինչև փետրվարի 8-ը կառավարության ծրագիրը կներկայացվի ԱԺ. «վերջին շտրիխներն» են արվում
Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց գործադիրի ծրագիրը։ Այն ներկայացնող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, թե գործադիրի բոլոր անդամներն աշխատել են ծրագրի վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է որոշակի խմբագրումներ անեն ծրագրում։
«Մինչև ամսի ութը ժամանակ ունենք, խմբագրումները կանենք ու կուղարկենք Ազգային ժողով», - ասաց Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ կառավարության ծրագրի հենքը եղել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը։
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց վաղը երեկոյան կառավարության անդամներով հավաքվել ու «վերջին շտրիխներն անել»։ Նա ասաց, որ հարցն այսօր քվեարկության չի դնելու։