06/02/2019 11:52
Առաջնային խնդիր է մարզերում աշխատատեղերի ստեղծումը. Վարչապետը՝ նոր մարզպետներին
ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերը նոր մարզպետներ ունեն։ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հայկ Չոբանյանին նշանակել Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանին՝ Շիրակի մարզպետ:
Վարչապետը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց:
«Նորընտիր մարզպետնեին ուզում եմ ասել, որ, ըստ էության, առաջնային խնդիր է բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք կբեեն սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունների: Պետք է քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, ցույց տանք, թե ինչ ներդրումներ կարող են անել մարզերի զարգացումը ապահովելու համար», - ասաց վարչապետը: