06/02/2019 18:12
Իրանը և Իրաքը երկրների միջև վճարային մեխանիզմի գործարկման մասին համաձայնագիր են ստորագրել
Իրանի և Իրաքի կենտրոնական բանկերի ղեկավարները՝ Աբդոլնասեր Հեմաթին և Ալի ալ Ալաքը, Բաղդադում համաձայնագիր են կնքել երկրների միջև վճարային մեխանիզմի գործարկման վերաբերյալ, հայտնում է IRNA գործակալությունը:
Համաձայնագրի գլխավոր խնդիրը խոչընդոտների վերացումն է՝ Իրանից ներմուծվող էլեկտրականության և գազի դիմաց իրաքյան կողմի վճարումների համար:
Մեխանիզմը նաև պետք է օգնի մյուս ապրանքների համար վճարումներ կատարելիս: Համաձայնագիրը ստորագրվել է երկու երկրների պատվիրակությունների անդամների բանակցություններից հետո, որոնք անցկացվել են Իրաքի մայրաքաղաքի Ար-Ռաշիդ հյուրանոցում:
«Այսօրվա դրությամբ պետական և մասնավոր հատվածները հասել են (Իրանի հետ) ապրանքաշրջանառության պատկառելի ծավալների, սակայն խնդիրներ կան միջբանկային հաշվարկների ոլորտում, ինչի կապակցությամբ արտահանողները բախվում են դժվարությունների»,- ասել է ալ Ալաքը: