06/02/2019 20:11
Դատարանը Կոկորինի և Մամաևի կալանքը 2 ամսով երկարաձգել է
Մոսկվայի Տվերի մարզի դատարանը «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգել է:
Այս մասին հայտնում է RT-ը:
2018 թվականի հոկտեմբերի 8-ին ռուս ֆուտբոլիստները Մոսկվայում ծեծել էին ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին՝ նրան հասցնելով գանգուղեղի ծանր վնասվածքներ:
Դրանից հետո Կոկորինն ու Մամաևը սրճարանում հարձակվել էին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի վրա:
Նրանք կալանավորված կմնան մինչև ապրիլի 8-ը: