Չեմ քննադատում որևէ կերպ մեր պետականությանը, այլ խոսում եմ իրականության մասին. ռեփեր Սնեյքը բաց նամակ է ուղղել նախարար Զեյնալյանին

06/02/2019 19:34

Չեմ քննադատում որևէ կերպ մեր պետականությանը, այլ խոսում եմ իրականության մասին. ռեփեր Սնեյքը բաց նամակ է ուղղել նախարար Զեյնալյանին


2016 թվականից ազատազրկման մեջ գտնվող Էդգար Մինասյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես ռեփեր Սնեյք, բաց նամակ է ուղղել ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

«Ցանկանում եմ խոսել արդարադատության համակարգում հստակ տեսանելի թերությունների մասին գիտական լեզվով։ Եթե ճիշտ ընկալեք իմ այս փոքրիկ աշխատությունը, որին հասել եմ սեփական փորձով, միգուցե ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվի թեկուզ և միայն գիտակցությունում։

Մարդկության քաղաքակրթության վերջին 7000 տարիների ընթացքում ոչ փիլիսոփայությունը, ոչ էլ գիտությունը այդպես էլ մի խելքին մոտ պատասխան չտվեցին այն հարցին, թէ ո՞րն է կյանքի գոյության իմաստը։ Չնայած որ Սոկրատը «Ճանաչել ինքներս մեզ», կամ մեր սիրելի հսկա Ղևոնդ Ալիշանը « Ծանիր զքեզ» քիչ թե շատ մոտեցել են հեռավոր տիեզերքին։

Սկսած դեռևս Վերածննդի դարաշրջանից՝ գիտությունը շատ մեծ ուշադրություն էր հատկացնում հասարակության անվտանգության և մարդու կյանքի տևողությունը երկարացնելու հարցերին։ Եվ, բարեբախտաբար, նման հետազոտությունները պատահական և ոչ պլանավորված նյութերի հայտնագործման պատճառ դարձան, որոնք պահանջում էին լրիվ նոր փիլիսոփայական մոտեցում և հասկացողություն։

Նյութերը դեռևս շատ են, որոնք բնական բույսերից ստացված ալկալոիդների տեսքով շատ ու շատ ազգությունների կողմից օգտագործվում են որպես բժշկական պրեպարատներ կամ գիտակցությունը փոփոխող նյութեր։ Օրինակ կբերեմ որպես միայն տ.գ.կ.-ն (տետրոգիդրոկանաբիոլը) սովորական լեզվով ասած` մարիխուանան։ Բայց այսեղ էլ մենք բախվում ենք կրկին շատ ոչ հեշտ էթնիկ և քաղաքական խնդիրների։ Հոգեկան փոփոխության տեխնիկան կամ «մենթալ վերահսկումը» ( հոգեկան վերահսկում) բացահայտված անցյալ դարի 60- ական թվականներին։ 1970 թվականներին արդեն առաջացրեցին բուռն հասարակական պոլեմիկա` հակասություններ կապված քաղաքական իրավունքի և անձի ազատությանը վերաբերվող հարցերում։ Ինդիվիդումի էվոլուցիոն զարգացման հաջորդ աստիճանին բարձրանալու և կանգնելու համար անհրաժեշտ ամենակարևոր և միևնույն ժամանակ առանցքային երկու հարցերը հնչում են այսպես։

1) Ո՞վ պետք է որոշի, թե ու՞մ գիտակցությունը պետք է փոխվի և ինչպես։

2) Ո՞վ պետք է որոշի, թէ ու՞մ վերահսկել, հոգեկանը փոփոխող ֆորմոկոլոգիական նյութերը։

Թեպետ հասարակությունը ինչու չէ նաև համակարգը ունի իրավունք և պետք է կանխի ցանկացած հստակ տեսանելի ասոցիալ պահելաձև,  սակայն ոչ ոք իրավունք չունի որոշելու, թէ ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան ազատ մարդու նյարդային համակարգում կամ մարմնում։ Ինչպես որ բնորոշ է բնական գիտություններին ժամանակին զուգահեռ զարգանալ և կատարելագործվել այդ նույն տենդենցը բնորոշ է նաև քրէական օրենսգրքին։

Շուտով կլինի երեք տարի, ինչ ազատազրկված եմ ընդամենը 14,83 գ. մարիխուանայի համար, որը պայուսակիս մեջ ուղևորվում էի դեպի ձայնագրման ստուդիա։ Միգուցե 10 տարի անց, երբ ազատ հասարակության շնորհիվ վերջապես մեզ մոտ էլ մարիխուանայի օգտագործումը կապաքրէականացվի, ես և նույն բանի համար կալանավորվածներս, զվարճանանք հիշելով ներկա ժամանակները։ Այնուամենայնիվ այժմ այդքան էլ զվարճալի չէ, քանի որ դա հանցագործություն է համարվում, որը իր պատժաչափով հավասար է անզգուշությամբ մարդու կյանք խլելուն։

Ասեմ, որ չեմ քննադատում որևէ կերպ մեր պետականությանը, այլ խոսում եմ իրականության մասին... կար մի կալանավոր, ով լինելով ալկոհոլի ազդեցության տակ, անզգուշությամբ վրաերթի էր ենթարկել մի մարդու` զրկելով նրան կյանքից: Միևնույն ժամանակ դեպքի վայրից դիմել փախուստի։ Դատապարտվեց ընդամենը 3 տարի ազատազրկման և համաներմամբ ազատ արձակվեց 7 ամիս կալանք կրելուց հետո. հաջողություն նրան և իր ընտանիքին, Աստված նրանց հետ։ Պարզապես ցանկացա անցկացնել զուգահեռներ 14,83 գ. մարիխուանայի (որը ժամանակակաից աշխարհում թմրամիջոց չի համարվում, այլ բժշկական բույս, պրեպարատ, որը կարող է նաև բժիշկը նշանակել իր պացիենտին) և մարդու կյանքի միջև։

2016 թ., երբ ինձ մոտից առգրավեցին մարիխուանան, քանի որ չասացի, որ ձեռք եմ բերել որևէ մեկից, այլ քաղել եմ Աշտարակ քաղաքի Կուլտուրայի տան ետնամասի դաշտից ընդամենը երկու փոքրիկ ճյուղ, ոստիկանները կանչեցին բոլորին, ում հետ ունեցել էի հեռախոսազանգ իմ անձնական օգտագործման համարից, որպեսզի պարզեն որևէ բան, ինչը ես թաքցնում եմ:

Հետաքրքիր է այն, որ Մետադոն, ավելի ճիշտ, մետադոզ որը ամեն օր օրինական ստանում են այդ կարճ կյանքի ուղին ընտրած մարդիկ դեղատներում նույնիսկ երկար սպասել պետք չէ կտան և ներարկիչները ուզածդ չափսի և կոդեին պարունակող դեղահաբերը տուփերով, ինչու հեռու փնտրել։ Համակարգն է գուցե մեղավոր ոչ թէ ես, որ ընդամենը ծխում էի մարիխուանա և երգում, թէ ինչքան եմ սիրում ապրել Երևանում։ Դեռ երկար ճանապարհ և գիտակցության փոփոխություն է անհրաժեշտ առաջին հերթին մեր հասարակությանը որպեսզի պետությունը մարիխուանա ծխողներին էլ տրամադրի ալտերնատիվ լուծում, այլ ոչ թէ «ազնվական» չկեղտոտված մարմինը մարիխուանա ծխողի, ստիպողաբար նստեցնի անտիդեպրեսանտների կամ ապագայում մետադոնի։ 

Ամենահետաքրքիրն այն է, որ ինձ դատում եմ ք.օ. 266 2-րդ մասի` 5-10 տարի և 266 առաջին մասի` 3-7 տարի մեղադրանքներով, որոնք ես, բնականաբար, չեմ ընդունում և ոչ թեայն պատճառով, որ արհեստականորեն փորձում եմ պատասխանատվությունից խուսափել, այլ այն, որ երբեք ոչ մի անգամ չեմ փորձել փոխանցել, վաճառել կամ քաջալերել որպեսզի մյուսները նույնպես օգտագործեն այս չարաբաստիկ խոտը։ Պարզաբանում. երբ իմ մոտից առգրավեցին 14,83 գ. Մարիխուանան, քննիչը գործերս փակելուց նշեց 266 2- րդ մասը (5-10 տարի), երբ ինձ տարան դատարան խափանման միջոցս որոշելու, դատավորը հարգարժան Գագիկ Պողոսյանը փոխեց հոդվածս 266-ից 268 2-րդ մասի և տվեց ստորագրությունով չեռանալ , անցավ մոտ 6 ամիս, Կենտրոնի ոստիկանությունը առգրավեց մոտ 08 գրամ մարիխուանա ոմն Արսենից, ով իմ թաղամասից է և ում հետ ես 10 րոպե առաջ խոսել էի։ Հասկանալի է, որ Արսենը գրել է այն, ինչ իրենից պահանջել են, միգուցե ստիպել են որպեսզի կարողանան ինձ այս մեղադրանքներով «փակել»։ Եթե ես մատնանշեի, օրինակ, ինչ որ մեկին, ում չեմ սիրում, որ, ասենք, նրանից եմ ձեռք բերել, ապա նրան էլ կփակեին 5 -10 տարով։ Բարեբախտաբաի ես ունեմ պատկվ և քիչ թե շատ հայտնի անուն: Ոմանց ծանոթ և անծանոթ՝  ռեփեր Snake»,- գրել է Է. Մինասյանը:

Որպես հետգրություն՝ ռեփերը հետաքրքրվողներին տեղեկացրել է նաև իր գործով առաջիկա դատական նիստի մասին՝ նշելով.

«Եթե Ձեզ հետաքրքրեց իմ կյանքի վերջին երեք տարին և, թե ինչու տարիներ շարունակ չեն կայանում դատերն ու չի կայացվում վերջնական վճիռ, ապա ցանկացողներդ կարող եք ներկա գտնվել իմ հերթական դատին, որը տեղի կունենա 2019 թ. փետրվարի 13-ին ժամը 17:00-ին Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (չմոռանաք անձնագրերը)»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է Այսօր, 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել Այսօր, 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան Այսօր, 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան Այսօր, 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում Այսօր, 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ Այսօր, 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը Այսօր, 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան Այսօր, 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ Այսօր, 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում Այսօր, 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) Այսօր, 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար Այսօր, 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) Այսօր, 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան Այսօր, 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի Այսօր, 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար Այսօր, 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու Այսօր, 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) Այսօր, 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին Այսօր, 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով Այսօր, 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է Այսօր, 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) Այսօր, 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը Այսօր, 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը Այսօր, 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Այսօր, 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի Այսօր, 16:33 Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման նպատակով կոմիտե է ստեղծվել Այսօր, 16:26 Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել Այսօր, 16:20 Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Այսօր, 16:10 Հունաստանը պատրաստվում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. ՀՀ ՊՆ-ից հունական լրատվամիջոցի հրապարակմանը չեն արձագանքել Այսօր, 15:58 Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ․ Լուսանկարներ Այսօր, 15:56 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Այսօր, 15:44 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է Այսօր, 15:38 Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին (Mediahub) Այսօր, 15:35 Արևմուտքը ձախողել է ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում. Նարիշկին Այսօր, 15:30 Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետի դեմ ՄՔԴ-ի օրդերը, երբ դատարանը որոշեց կալանավորել Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են. Ժոզեպ Բորել Այսօր, 15:19 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը Այսօր, 15:10 Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Պապիկյան (Լուսանկարներ) Այսօր, 15:01 Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից Այսօր, 14:37 «Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն Այսօր, 14:09 Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան Այսօր, 14:06 Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ համակարգման ներքո գործող ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել Այսօր, 14:03 «Օպերայի բակում». ուսուցողական հեքիաթ-պատումը Աստրալային գոտի կտեղափոխի գիրքն ընթերցողներին. Արմեն Գրիգորյան (Լուսանկարներ) Այսօր, 13:56 Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր քաղաքական վարքագծի համար պետք է կրի քաղաքական պատասխանատվություն. Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան Այսօր, 13:39 1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին Այսօր, 13:32 Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան Այսօր, 13:18 Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Այսօր, 13:12 Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին (Տեսանյութ) Այսօր, 13:04 Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան Այսօր, 12:57 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270 000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Թովմասյան (Տեսանյութ) Այսօր, 12:47 Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 12:41 Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան Այսօր, 12:34 ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում. Լեհաստանի նախագահ Այսօր, 12:26 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:22 Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է. Լիանա Վանոյան Այսօր, 12:16 Երևանում ծառը տապալվել է՝ վնասելով քաղաքացու «Range Rover» ավտոմեքենան Այսօր, 12:14 QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր Այսօր, 12:11 LIVE. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը Այսօր, 12:02 Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին Այսօր, 12:00 Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով. Փաշինյան Այսօր, 11:53 Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության առցանց մրցաշարի հաղթողներ Այսօր, 11:46 Ամասիայում գործող պանրագործարանի արտադրական գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել Այսօր, 11:35 Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել Այսօր, 11:29 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Այսօր, 11:19 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 11:13 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք Այսօր, 11:06 Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Այսօր, 11:03 Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ Այսօր, 10:47 Ներկայացվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները Այսօր, 10:43 Գյումրիում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:40 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով Այսօր, 10:37 Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին Այսօր, 10:34 Լիբանանի հետ հրադադարի շուրջ բանակցություններում Իսրայելը ծանր նախապայմաններ է առաջ քաշում Այսօր, 10:28 Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և մասամբ անասնագոմը Այսօր, 10:21 Այսօր Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների հիշատակության օրն է Այսօր, 10:16 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Այսօր, 10:04 Ադրբեջանում երկրաշարժ է եղել Այսօր, 10:01 Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը Այսօր, 09:52 Լեհաստանի նախագահը Հայաստանում կքննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Այսօր, 09:49 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:39 Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Այսօր, 09:36 Այս փուլի գլխավոր և ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք Այսօր, 09:15 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին Այսօր, 09:12 «Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել» Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն Այսօր, 09:06 «Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով Այսօր, 09:04 «Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից Այսօր, 09:01 «Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա» Այսօր, 08:58 «Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը Այսօր, 08:55 «Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանի «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներին 25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Տվյալ բաժնի վերջին նյութերը