06/02/2019 17:13
Ձգտելու եմ մնալ անկուսակցական. մինչև Տոկիոյի օլիմպիական խաղերը բացառում եմ, որ կթողնեմ սպորտը. Արսեն Ջուլֆալակյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին հեշտ չի տրվել որոշումը մտնել քաղաքականություն։
Ազգային ժողովի «Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության» հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլֆալակյանը նշում է՝ դեմ է, որ դպրոցներից ընդհանրապես հանվի շախմատ առարկան, բայց ունի իր տարբերակը։
«Ես դեմ եմ, որ շախմատը հանեն, բայց պետք է լինի մնացած այլ մարզաձևերի շարքում ընտրովի»,-ասում է Արսեն Ջուլֆալակյանը։
Թե ինչու կուսակցական չի դառնում, Արսեն Ջուլֆալակյանը պարզաբանում է. «Ցանկությունս է եղել ինչ-որ մի օր լինել դեսպան, իսկ դիվանագետը պետք է լինի անկուսակցական։ Ձգտելու եմ իմ ամբողջ գործունեության ընթացքում մնալ անկուսակցաան»։
Հանուն քաղաքականության կթողնի՞ սպորտը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը պատասխանում է. «Մինչև Տոկիոյի օլիմպիական խաղերը բացառում եմ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։