07/02/2019 12:56
Ֆինանսերի նախարարը հրավիրվել է Ազգային ժողով
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր՝ մեկ ժամից, կներկայանա Ազգային ժողով, որտեղ փակ քննարկում է ունենալու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ։
Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ փակ քննարկման ժամանակ քննարկվելու է պարգևավճարների հարցը, ինչպես նաև՝ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նման քննարկում և նույն բովանդակությամբ տեղի էր ունեցել նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։