07/02/2019 14:35
Պետք է ամեն ինչ անենք, որ հասարակությունը կյանքի որակի բարելավում ունենա. Ֆինանսների նախարար (Տեսանյութ)
Ազգային ժողովում մեկնարկել է «Իմ քայլը» խմակցության նիստը, որին մասնակցում է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նա քիչ առաջ եկավ Ազգային ժողով և չպատասխանեց, թե մասնավորապես ի՞նչ հարցեր են քննարկվելու խորհրդարանական մեծամասնության հետո դռնփակ հանդիպմանը։
«Հանդիպումը փակ է»,- ասաց նա։
Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին, նախարարն ասաց, որ բնական է երբ ծրագրում բացակայում են կոնկրետ թվեր, ցուցանիշներ։
«Օրինաչափ է, որ նման ցուցանիշեր նշված չեն։ Տեսակետը, որ եթե այս կամ այն թիվը կամ ցուցանիշը չկա, ուրեմն ծրագիրը կիսատ է, գոյություն ունենալու իրավունք ունի։ Որևէ կառավարություն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի, ինչը պետք է նշվի», -ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
Հարցին, թե կառավարության ծրագրի գործունեության արդյունքում հնարավո՞ր է հասարակությունը զգա կյանքի որակի բարելավում, նախարարը պատասխանեց.
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հասարակությունը զգա դա, որովհետև որ ասում ենք հասարակություն հավաքական հասկացության մասին ենք խոսում։ Ունենալ այնպիսի իրավիճակ, որ հասարակության բոլոր անդամները հավասարապես զգան այդ փոփոխությունները ավելի շատ ցանկության է նման, քան իրականում հնարավոր է հասնել։ Բայց գոնե պետք է հասնել ընկալման, որ այն, ինչ տեղի է ունենաում արդարաբար է»։
Մանրամասները՝ տեսանյութում։