07/02/2019 12:12
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ամբողջությամբ մերժվել է. նա կշարունակի մնալ կալանքի տակ (Տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։
«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ամբողջությամբ մերժվել է. նա կշարունակի մնալ կալանքի տակ», - լրագրողներիր հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։
Հարցին՝ հիմքեր չկայի՞ն նրան կալանքից ազատ արձակելու, Մուրադյանը պատասխանեց. «Մեր կարծիքով՝ ոչ»։
Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում էր։
Հիշեցնենք, որ 18.01.2019 թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: